Արդեն տևական ժամանակ խոսակցություններ են պտտվում, թե գործարարները չպետք է ապագա խորհրդարանում լինեն։ Չնայած այս հանգամանքին, որոշ գործարար երեսփոխաններ, ըստ մեր տեղեկությունների, խիստ նեղսրտել են ու որոշել ամեն գնով «վերարտադրվել»։ «Բա ո՞վ ա մեր բիզնեսներին տիրություն անելու»,- դժգոհել են նրանք։
Սակայն, ինչպես ՀՀԿ-ի մեր աղբյուրներն են փոխանցում, ուզեն թե չուզեն, որոշ բիզնեսմեն-պատգամավորներ «տանուլ» են տալու այս խաղը` ինչ տոկոսադրույք էլ «ֆիքսեն», «որոշներն» էլ, այնուամենայնիվ, դարձյալ ձեռք կգցեն բաղձալի մանդատը։
Այնպես որ, հաջորդ ԱԺ-ն էլ զերծ չի լինի այսօրվա գորշ դեմքերից։